«Մայր Հայաստան» Ռազմական Պատմության Թանգարան
Հաղթանակի զբոսայքում 1950թ-ին բացվել է «Մայր Հայաստան» հուշահամալիրը։ Շինության ճարտարապետը Ռաֆայել Իսրայելյանն է, իսկ պատվանդանի վրա տեղադրված Ի․ Ստալինի պղնձե արձանի հեղինակը Սերգեյ Մերկուրովն է, որը սակայն հանվել է 1962թ-ին։
Տարբերվող է հուշահամալիրի նախագիծը, քանի որ այն նախագծվել է հայկական եկեղեցու կառուցվածքով։ Ընդհանուր բարձրությունը 51 մետր է։ Թանգարան այցելելով դուք կարող եք ծանոթանալ՝ հայ ժողովրդի մասնակցությանը 2-րդ համաշխարհային պատերազմին և Արցախյան պատարազմին։
Երկրորդ համարշխարհային պատերազմի ժամանակ հայ ժողովրդի մասնակցության և դերի մասին պատմող ցուցադրությունը գտնվում է թանգարանի առաջին հարկում։ Այստեղ ներկայացված են հայկական 6 դիվիզիաները, անվանի մարտիկների գործունեությունը և իհարկե, հայ մարշալների և գեներալների գործունեությունը։
2-րդ հարկում ցուցադրված է Արցախյան ազատագրական պատերազմի մասին պատմող նյութեր, ՀՀ ազգային հերոսները և Արցախի հերոսները, անվանի և քաջ ազատամարտիկների գործունեությունները, Արցախի հին մայրաքաղաք Շուշիի ազատագրումը;
Թանգարանը ունի հանդիսությունների դահլիճ, որը 3-րդ հարկում է։ Թանգարանի հարակից տարածքում կարող եք տեսնել Անհայտ զինվորների գերեզմանը և զինատեսակների բացօթյա ցուցադրությունը։
Այստեղ հաճախ կազմակերվում են միջոցառումներ, բաց դասեր, հանդիպումներ և համերգներ։
Աշխատանքային օրերը՝ երեքշաբթի-կիրակի
Աշխատանքային ժամերը՝ 10:00-17:00
Շաբաթ, կիրակի՝ 10:00-15:00